Հայաստանը Արցախ է տեղափոխել «Սմերչ» և «Թիրախ У» հրթիռային համալիրներ , Բաքուն կարող է ռմբակոծվել
Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ: Մինչև այդ մամուլում հայտնվել էին նաև տեղեկություններ այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին: Այս մասին գրում է Times.am-ը:
Դատելով տարածված տեսանյութից կարելի է ենթադրել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր տրամադրության տակ ունի ԻՍԿԱՆԴԵՐ M հրթիռներ: Գուցե ամենավերջին մոդելը չէ, սակայն սա էականորեն կարող է փոխել իրավիճակը: Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ կարող է թողնել այս զինատեսակից հասցված հարվածը:
Իսկանդեր M հրթիռների թռիչքի երկարությունը 500 կմ է ,այսինքն մեր հրթիռները հանգիստ կարող են հասնել Բաքու: