Ինչ վիճակում են գտնվում դպրոցի ճանապարհին վիրավորվաշ երեխաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
NEWS.am-ը ներկայացնում է Մարտունու պաշտպանական ուղղությամբ այսօր՝ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի լուսանկարները: Նշեն, որ երեխաները գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում:
NEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը կայուն ծանր է:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։