Ինչ է խնդրում նռնակով իր հետ հակառակորդին պայթեցրած հերոսի մայրը (տեսանյութ)

հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին դեռ շատ կխոսենք, հերոսի մահով մահացած Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին, Զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից: Ապրիլի 2 -ին հակառակորդը հարձակում էր գործել 4-րդ հրաձգային վաշտի հենակետերի ուղղությամբ: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Արմենակը, չնայած գերազանցող ուժերի ճնշմանը, անձնակազմին հետ էր ուղարկել` միայնակ շարունակելով մարտը ու խոցելով մեկ տանկ ու մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Սակայն տեսնելով , որ հակառակորդի ուժերը մեծ են, մի քանի նռնակներ նետելով նրանց ուղղությամբ չէր թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել էր մոտեցողներին: Արմենակի մայրը տիկին Համեստը ղարաբաղաադրբեջանբական սահմանում լարված իրավիճակի մասին տեղեկանում էր հեռուստացույցի լրատվությանը հետևելով եւ ինչպես ինքն է նշում `վստահ էր իր տղան հաղթահարելու էր ամեն ինչ, բայց… Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում Քնար Մանուկյան, Սյուզի Մուրադյան, Նարեկ Սարգսյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/514032/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.