Վրեժ ունեմ լուծելու. Քյարամ Սլոյանի հայրը մեկնում է առաջնագիծ...

Վաղը՝ ապրիլի 30-ին քառօրյա պատերազմի հետեւանքով Մարտակերտում զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը կմեկնի մարտական դիրքեր: Այս մասին Xnews.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Քյալաշ Սլոյանը: Վերջինս՝ որդուն վերահուղարկավորելուց հետո էր որոշել մեկնել առաջնագիծ, սակայն նրան արգելել էին: Հիմա վճռական է տրամադրված, մեկնելու է, որպեսզի սեփական աչքերով տեսնի այն վայրը, որտեղ որդին է զոհվել: «Պետք է գնամ, որ այնտեղ նաեւ զոհվածի կոյկա պետք է տեղադրենք այնտեղ»,- նշեց Քյալաշ Սլոյանը, հավելելով, որ նախկինում էլ էր ցանկություն հայտնել որպես կամավոր մեկնել առաջնագիծ, բայց զինկոմիսարիատից թույլ չեն տվել: Հիմա զոհված 20 –ամյա Քյարամ Սլոյանի հայրն առավել քան պատրաստ է մեկնելու առաջնագիծ: Հայտարարում է վրեժ ունի լուծելու: Մեզ հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմեց, որ որդու հերոսական արարքների մասին բազմաթիվ անգամներ է լսել, տեղյակ է նաեւ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կարող էր փրկվել, բայց մինչեւ վերջ որոշել է կանգնել հրամանատարի կողքին: Իսկ Քյարամի հրամանատարը կապիտան Արմենակ Ուրֆանյանն է եղել: Երկուսն էլ զոհվել են: «Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծել ա, նոր իրանց խփել են: Հրամանատարը վիրավոր ա եղել, իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ, ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել են», - պատմեց հայրը: Քյարամ Սլոյանը բազմաթիվ երազանքներ ուներ: Ամենակարեւորը կիսախարխուլ բնակարանն էր ցանկանում վերականգնել: Այդ գործը նրան ավարտին հասցնել չհաջողվեց: Հայրը փոխանցեց, որ տան տանիքի վերանորագման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է ներքին հարդարման աշխատանքներ: Նշենք, որ Սլոյանների ընտանիքին օգնելու պատրաստակամություն շատերն էին հայտնել: Տանիքի վերանորոգման աշխատանքները կատարելու պատրաստակամություն էր հատնել ՀՀ Արդարադատության նախարարությունը: Փայլակ Ֆահրադյան
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.