Թեժ քննարկում Ռուսաստանի առաջին ալիքով. Թուրք փորձագետին խայտառակ են անում

Ռուսաստանի առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» հաղորդաշարի շրջանակում հայ, ռուս, թուրք եւ ադրբեջանցի փորձագետները, քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակը` փորձելով գտնել, թե ինչու հենց այսօր տեղի ունեցան թեժ բախումներ: Ուշագրավ է այն, որ թուրք փորձագետը մի լավ թուքումուր ուտելուց հետո, հանկարծ անկեղծացավ. «Եթե ՌԴ նախագահը չմերժեր եւ հանդիպեր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, այսօր Ղարաբաղում չէր լինի լարված իրավիճակ»: Ի դեպ, ռուս փորձագետները գրեթե միաձայն հանդես էին գալիս հայանպաստ դիրքորոշումներով եւ ընդգծում. «Թուրքիան չոքեչոք է գալու մեզ մոտ»: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ http://iravunk.com/news/1610
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.