18-ամյա աղջիկը հարբած խախտել է երթևեկության կանոնները, ապա փորձել գայթակղել ոստիկանին (տեսանյութ)
Մեքսիկայում 18 տարեկան աղջիկը հարբած խախտել է երթևեկության կանոնները, ապա փորձել կաշառել և «հմայել» ոստիկանին, որպեսզի խուսափի պատասխանատվությունից, գրում է mirror.co.uk:
Պարբերականի փոխանցմամբ, Լորենա Ագուիերին ոստիկանին առաջարկել է 6 դոլար կաշառք իրեն բաց թողնելու համար, իսկ հետո փորձել է «գայթակղել», սակայն դա նրան չի հաջողվել:
Ոստիկանները վերջինիս տեղափոխել են ոստիկանական մեքենա, իսկ հետո ոստիկանական բաժանմունք:
http://www.tert.am/am/news/2016/04/30/mexico-drunken-driver/2006427