Քյարամիս երազած տունն ենք կառուցում...Քյարամ Սլոյանի եղբայր (տեսանյութ)

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքն իր տունը վերակառուցում է: Հակառակորդի կողմից խոշտանգված 20-ամյա երիտասարդի եղբայրը՝ Համիկ Քլոյանը, Tert.am-ին պատմեց, որ իրենց նախկին տունը, որը խրճիթի էր նման, շուտով կդառնա «երկու սպալնյայով նորմալ տուն»: Համիկը նշեց, որ տանն առանձին անկյուն է հատկացվելու եղբոր համար, որտեղ փակցնելու են նրա մեծ լուսանկարը, մեդալները, հագուստը և այլ իրեր, որոնք հայրը վերջերս Ղարաբաղից էր բերել: «Քյարամի երազած տունն ենք կառուցում, ախպորս երազած տունը կառուցվավ, դրանով եմ հանգիստ»,- նշեց եղբայրը: Հիմա Քյարամի մեծ ընտանիքը բնակվում է հորեղբոր տանը, ծրագրում են 20 օրից տեղափոխվել նոր տուն: http://www.tert.am/am/news/2016/05/30/qyaram-sloyan/2035652
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.