Քարդաշյանական հերթական համացանցային գլուխգործոցը...Ուղիղ միացում Քիմ Քարդաշյանի անկողնուց Քայնեի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի՛ վախեցեք, ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Քիմն ու Քանյեն Լոնդոն են ժամանել, ու ըստ երեւույթին հայուհին գիշերը չէր կարողանում քնել, ինչի մասին տեղեկացրել է իր Snapchat-ում:
Քիմը սկսել է պատմել, որ ոչ մի կերպ չի կարողանում քնել, իսկ Քանյեն սկսել է ձեւացնել, թե խռմփացնում է, ինչով էլ զվարճացրել էր հեռուստաաստղին:
Մինչ այդ ցերեկը Քիմ Քարդաշյանը հայտնվել էր Լոնդոնում՝ պարանոցին շատ յուրօրինակ մանյակ: Հեռուստաաստղը Vivienne Westwood բուտիկից գնել էր մի մանյակ, որի վրա երեք հսկայական տառեր էին՝ SEX։ Մանյակի համար 35-ամյա հայուհին վճարել էր 315 ֆունտ ստերլինգ:
