Google-ը պատրաստ է վճարել 40.000 $ բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն իրենց...

Google-ը պատրաստ է վճարել 40.000 $ բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն իրենց ինքնակառավարվող մեքենաները վարելուց:Google-ը պատրաստ է վճարել 40.000 $ բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն իրենց ինքնակառավարվող մեքենաները վարելուց Եթե ցանկանում եք փոխել ձեր աշխատանքը, ապա Google-ը ունի մի լավ առաջարկ ձեզ համար։ Այն պատրաստ է վճարել 40.000 $ բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն մեկ տարով իրենց ինքնակառավարվող մեքենաները վարելուց։ Նման գումարի հիմք է հանդիսացել նվազագույն աշխատավարձը, որը կազմում է 20 $ մեկ աշխատանքային ժամի համար (40 ժամ շաբաթեկան)։ Կարծու՞մ եք, սա ինչ որ խաբեություն է։ Իհարկե, Google-ը չի պատրաստվում ուղղակի վատնել այս գումարը այն մարդկանց վրա, որոնք կճանապարհորդեն AI chauffeur -ի հետ միասին, նստած մեքենայի ետնամասում՝ խմելով կոկտել և դիտելով Netflix։Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Google-ի մեքենաները երկար ժամանակ է ինչ հայտնվել են ճանապարհների վրա, սակայն դրանք դեռևս չեն կարողանում լուծել և կարգավորել իրենց առաջ դրված բոլոր խնդիրները։ Օրինակ, երբ պետք է զիջել նեղ ճանապարհը հանդիպակածից եկող մեծ ավտոբուսի հետ։ Եվ քանի որ նման դեպքերում հնարավոր են վթարային իրավիճակները, այդ իսկ պատճառով դուք միշտ պետք է լինեք զգոն մեքենայի ղեկին։ Բացի դրանից դուք պարտավորված եք գրել ամենաքիչը 40 բառ ձեր ուղղևորության մասին։ Եթե ձեզ երբևէ վիճակվել է ապրել Արիզոնայում՝ մոտ Chandler-ին, ապա դուք անկասկած կտեսնեիք փողոցներ հեղեղված Google-ի ինքնավար մեքենաներով։ Մի քանի այլ նշումներ։ Դուք պետք է ունենաք բակալավրի կոչում և քրեական անբիծ պատմություն։ Իհարկե, եթե դեմ չեք կնքելու պայմանագիր մեկ կամ երկու տարով և կարծում եք, թե 20$-ը մեկ աշխատանքային ժամի համար ձեզ բավարար է, ապա շտապեք դիմել։
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.