Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը՝ Լոնդոնում Vogue 100–ի գալա համերգին իր շքեղ տեսքով ստվերել է բոլոր համաշխարհային աստղերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Բրիտանիա են ժամանել Իտալիայից, որտեղ հայուհին իր ամուսնու հետ ներկա է եղել Սոֆիա Կոպպոլայի բեմադրած «Տրավիատա» օպերայի պրեմիերային:
Լոնդոնում Քիմը ոչ մի վայրկյան չհանգստանալով՝ ընթրել է քրոջ՝ Քենդալ Ջենների հետ, իսկ երեկոյան գնացել Vogue ամսագրի Vogue 100 գալա համերգին՝ նվիրված ամսագրի հարյուրամյակին:
Ավելորդ է ասել, որ ամբողջ ուշադրությունը սեւեռված էր 35-ամյա հեռուստաաստղի ու Քանյե Ուեսթի վրա:
Քիմը հայտնվել էր թափանցիկ հագուստով, իսկ ռեփերը, ինչպես միշտ նրբագեղ սեւ սմոքինգով էր: