«ԿԵՑՑԵ՛ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆԸ». ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ 8 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ ԱԶԱՏԵՑ

հունիսի 10-ին, Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չբացակայելու որոշում է կայացվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2015 թ-ի փետրվարի 19-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի, ինչի հետևանքով 8 ամսական երկվորյակ եղբայրները մահացել էին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015թ-ի փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 4 հոգու: Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին օգնել էին քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել էր հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել էին կանխել նրա փախուստը: http://fbh.am/posts/17322
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.