ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ Է, ՈՐԻ ՄԱՀԸ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ԱԶԵՐԻ ԶՈՐՔԸ

Մեր զորամասում, մարդ չէին սպանում, իսկ դա արդյունքն էր Ջալալ Հարությունյանի խիստ և կարգ ու կանոնով լինելու...Պատմում են պարոն Հարությունյանի մոտ ծառայած զինվորները: Տարբեր պատմություններ եմ լսել գնդապետ Ջալալ Հարությունյանի մասին ՝ լավ հրամանատար էր, խիստ էր և այլն: Պարոն Հարությունյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: Ջալալ Հարությունյանը այն զինվորականն է, որի մահը երազում տեսնում էր ազերի զորքը: 2015 թվականին ադրբեջանական բանակը տարածեց հաղորդագրություն, որ իբր նրանց հաջողվել է սպանել գնդապետ Ջալալ Հարությունյանին: Ադրբեջանական բանակը և ժողովուրդը ցնծության մեջ էին, դե իրենց էլ կարելի է հասկանալ , զոհվել էր /Աստված հեռու պահի/ գնդապետ Ջալալը... «Սկզբում ինձ զարմացրեց իմ մահվան մասին տեղեկությունը: Սակայն, երբ այդ մասին սկսեցին գրել նաև ադրբեջանական մյուս լրատվամիջոցները, գրեթե համոզեցին ինձ, որ ես արդեն կենդանի չեմ» մեկ օր անց այսպիսի պատասխանով պարոն գնդապետը հիասթափեցրեց ադրբեջանական փուչիկ բանակին: Շարունակվում են Ջալալ Հարությունյանի մասին պատմությունները՝ ամեն երկուշաբթի, երեք անգամ զորքը շարային երթով անցնում էր...«Ատե պարապությունից հանցագործ են տառնըմ: Զորքին պարապ մի թողեք» ասում էր հրամանատարը, հետո ավելացնում՝ «Ծնողդ պահալ ա, պիրալ ա որ մեր հողը պահիս, սաղ սալամադ քեզի պիտի տամ ծնողիդ, ջանդամ թե դու ինձ վատ պեն ասիլ չիս»: http://fbh.am/posts/17889
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.