ԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓ...Տեսեք ում կինն ու իմ սանիկն է մեզ ահաբեկում. ՛՛Սասնա ծռերին՛՛ պաշտպանեք՝ իմ հետ գործ կունենաք...
ՃՈ աշխատակից Արթուր Մկրտչյանի տիկինը՝ Լիաննա Պողոսյանը, վերջապես հիշել տվեց Վլադիմիր Գասպարյանի բրենդային խոսքը՝ «Սթափվեք», բայց ի պաշտպանություն իր՝ ՃՈ աշխատակից ամուսնու: Ի դեպ, ՃՈ աշխատակցի տիկինը, ըստ որոշ լուրերի, տարբեր առիթներով ներկայանում է որպես Վովա Գասպարյանի սանիկ, քաղաքապետարանի աշխատակից և «գայի» աշխատողի կին: Սույն տիկինը որոշել է հիմա էլ այս պահն օգտագործելով՝ համացանցի ուշադրությունը գրավել՝ ահաբեկելով. «Եթե որևիցե մեկը փորձի պաշտպանել գազազած գայլերի ոհմակին, իմ հետ գործ կունենա»: Իսկ գայլեր ասելով՝ նա նկատի ունի զինված խմբի տղաներին: Այն, որ այս օրերին հասարակությունն ամեն քայլի հանդիպում է՝ ոստիկանների անօրինական գործողություններին ու ահաբեկմանը, դրա մասին շատ է խոսվել, բայց որ ադեն ոստիկանների կանայք են սկսում ահաբեկել, սա արդեն այլ խնդիր է…

