23-ամյա լեյտենանտը վարձակալած բնակարանում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ընթանում է Հ. Ա.-ի գործի դատական քննությունը:
23-ամյա սպան՝ լեյտենանտը, մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հոկտեմբերի 19-ի կեսգիշերին իր և ծառայակցի կողմից վարձակալած բնակարանում 15-ամյա աղջկա՝ 1998 թվականի ապրիլի 13-ին ծնված Ս. Բ.-ի հետ մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել:
Լեյտենանտ Հ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: