Արարատում 54-ամյա Մարգարը մեքենայում ձեռքով շոյել է 9-ամյա աղջկա ոտքերն ու սեռական օրգանը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվում է Մարգար Ա.-ի գործի դատական քննությունը:
54-ամյա Մարգարը 2014 թվականի մայիսի 9-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում իր մեքենայով անցել է գյուղամիջյան ճանապարհով ու նկատել է, որ իր համագյուղացի բարեկամի երկու երեխաները ինչ-որ տեղ են գնում:
Մարգարը մեքենան կանգնեցրել է, իմացել, որ երեխաները խանութ են գնում, առաջարկել է նրանց մեքենայով տանել: Երեխաները նստել են մեքենա:
Ըստ մեղադրանքի՝ Մարգարը , լինելով հարբած վիճակում, մեքենան վարել է ու ընթացքի ժամանակ անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ՝ ձեռքով շոյել է երեխայի ոտքերը և սեռական օրգանը:
Երեխան գոռգոռացել է:
Մարգարը վախեցել է ու երեխաներին տարել է խանութ:
Մարգար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Մարգարի խափանման միջոցը կալանավորումն է:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.