Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հեռուստագովազդային հսկա վահանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28 շենքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 77 27.14 GR վրացական տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեռուստագովազդային մեծ վահանակին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն բախման հետևանքով գովազդային վահանակը տապալվել է գետնին, ինչի հետևանքով ճանապարհի այդ հատվածը դարձել էր անանցանելի:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էր նաև Արաբկիր վարչական շրջանի սանմաքրման խումբը: Տեղում հետաքննչական գործողությունները ղեկավարում էր ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գրեթե 4 ժամից ավելի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չէին կարողանում վերամբարձ կռունկ գտնել, որպեսզի տապալված վահանակը հեռացնեին վթարի վայրից, ինչի պատճառով էլ ՃՈ-ն նշված հատվածում ուժեղացված ծառայություն էր կատարում և միայն լուսաբացին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ վթարի վայր բերվեց վերամբարձ կռունկը, և ճանապարհը դարձավ անցանելի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան նոր էր բերվել Երևան և դեռ մաքսազերծված չէր:

Նախնական տվյալներով BMWմակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, ինչը ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 62.000 ՀՀ դրամ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.