Գագիկ Ծառուկյանի թիկնազորն իր ողջ հմայքով. տեսանյութ

Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԱԺ երեք խմբակցությունների համատեղ հանրահավաքը, որին մասնակցում էին նաև կուսակցությունների լիդերները, ի դեմս ՝ Լևոն Տեր­Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի: Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո, ցուցարարները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, ապա Կորյունի փողոցով, երբ վերջիններս կուսակցությունների առաջնորդների հետ հասան Կորյուն­Տերյան փողոցների հատման մասն, նրանց լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ՝ մոտեցավ մեքենային և արագ հեռացավ երթից, իսկ քաղաքացիները երթը շարունակեցին Աբովյան­Սայաթ Նովա­Թումանյան­Ազատության հրապարակ երթուղով, իսկ Ազատության հրապարկից ցրվեցին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.