Եվա Ռիվաս. «Վերջերս իմ ոտքն ավելի հայտնի է դարձել քան՝ անուն ազգանունս»
Այսօր` Ուսանողության տոնի կապակցությամբ ՀՊՄՀ-ում, տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցում էր նաեւ վերջին շրջանում հաճախակի սկանդալների կիզակետում հայտնված երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ: Երբ հաղորդավարուհին հայտարարեց, որ ելույթ կունենա հայտնի, հայրենասեր երգչուհի Եվա ՌԻվասը, երգչուհին բեմից զարմանքով նշեց. «Ինձ թվում էր, որ կհայտարարեն այսպես` հայտնի ոտքն ու Եվա Ռիվասը, քանի որ վերջին իրադարձություններից հետո իմ ոտքն ավելի հայտնի է դարձել, քան` անուն ազգանունս»:
Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնը» նախագծում ժյուրիի կազմում հանդես եկող երգչուհին ոտքով էր սեղմել մրցավարական կոճակը, ինչը մեծ սկանդալ ու աղմուկ էր առաջացրել մեզանում: