Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստի արարողությունը
Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու. Ավիացիոն զորամասի մայոր
Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչել է երեք տղաներին էլ:
«Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը ևս, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ տղաներ էին: Դժվար թե նման գործողությունը նրանց նման կարգապահների չվստահեին»,-ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Գոռ Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանը Սաֆարովի նման ստահակներին, մարդասպաններին հերոսացողների ազգ է:
«Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Մենք այդ պատասխանը տալու ենք և շատ ուժգին ենք տալու: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն մեր հաղթանակով»,-ասաց նա:

18.15
Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների. Մայորը՝ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների մասին
Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը, ով շփվել և ճանաչել է բոլոր երեք տղաներին, լրագրողների հետ զրույցում խոսեց նրանց մասին։
«Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Ղազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների»,-ասաց նա։
Խոսելով հակառակորդի գործողությունների մասին՝ մայոր Ստեփանյանն ընդգծեց` հակառակորդը միշտ եղել է այն հակառակորդը, ով ունակ է եղել գիշերը կացնով հարվածել քնածին:
Նա նաև նշեց, որ իրավիճակի հետագա սրացում չի տեսնում:

17.36
Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների հոգեհանգստի արարողակարգը:
Զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար եկեղեցու մուտքի մոտ մարդկային մեծ հերթ է գոյացել: Ժամը 18:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցի կայցելեն նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ Եռաբլուրում և հուղարկավորություն՝ զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը youtube-ի իր ալիքում տեղադրել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրից անձնակազմի տարհանման մասին հատուկ նշանակության գործողության տեսանյութը։
Հիշեցնենք նաև, ԼՂՀ զինված ուժերը նոյեմբերի 12-ին դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Իսկ Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանինհայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ: