ՇՏԱՊ...ԼՈՒՐ ՍԱՀՄԱՆԻՑ...Ադրբեջանի զինուժը դիվերսիայի 3 փորձ է արել ու կորուստներ կրելով հետ շպրտվել
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:
Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:http://vesti.az/news/275506