Դիլիջանի զորամասի անհետացած զինվորը հայտնաբերվել է,ինչն է եղելիրական պատճառը...
Դիլիջան քաղաի զորամասերից մեկից փետրվարի 6-ից անհետացած 19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զորամասի հրամանատարության եւ ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,-գրել է Հովհյաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել:
Անհետացած 19-ամյա Ազիզ Բաքոյանի հարազատները, որոնք ահազանգել էին NEWS.am-ի խմբագրություն, հայտնել էին, որ զինծառայողը փետրվարի 6-ին առավոտյան 10.30-ից բացակայել է զորամասից: Բաքոյանները մտահոգություն էին հայտնել, թե, ամենայն հավանականությամբ, իրենց որդին սպանվել է, եւ այդ մասին իրենց չեն հայտնել:
Իսկ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Ոչ թե անհետացել է, այլ փախել է, ճիշտ կլինի ասել՝ ինքնակամ լքել է զորամասը»: Նրա խոսքով՝ Ազիզ Բաքոյանի՝ զորամասը ինքնակամ լքելուց 3 ժամ անց ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները անցել են որոնողական աշխատանքներին: