«Ես կես թուրք-կես արաբ եմ, բայց ինձ թուրք եմ զգում» Ինչո՞ւ Աբրահամ Ռուսոն հանկարծ սկսեց հայալեզու երգեր երգել (լուսանկարներ, տեսանյութեր)

Օրերս «սիրիահայ» երգիչ Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Իփջիյան) ներկայացրեց իր նոր հայալեզու երգն ու տեսահոլովակը: Զարմանալի է՝ տարիներ առաջ իրեն թուրք հռչակած և թրքությամբ հպարտացող Ավրամին ինչը ստիպեց երգել հայերեն:Openblog.am-ին հաջողվեց «պեղել» երգչի տարիներ առաջ արած հայտարարություններն ու մենահամերգը Թուրքիայում: Հարցազրույցներից մեկում պարզ է դառնում, որ երգիչը Թուրքիայում էր գտնվում ոմն մեծահարուստ թուրք Մելվուդի հրավերով, ով իբրև թե, պետք է զբաղվեր Ռուսոյի պրոդյուսերությամբ:Երգչի հարցազրույցում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ գտնվել եղբայրներիս երկրում, պատրաստվում եմ թուրքերեն ձայնասկավառակ թողարկել: Ինձ Ռուսաստանում և Ուկրանիայում ճանաչում են շուրջ 400 միլոն մարդ, իսկ ինչո՞ւ Թուրքիայում չպետք է ճանաչեն արմատներով թուրք մարդուն» Այնուհետ՝ Ռուսոն պատմում է իր առաջիկա նախագծերի մասին, որոնք պատրաստվում է իրականացնել Թուրքիայում: Հետո անդրադառնում է մորը և կրկին հանդես գալիս սուտ և շոկային հայտարարությամբ. «Մայրս արմատներով Դիարբեքիրից է, այնտեղ է ծնվել, բայց հետո տեղափոխվել են Լիբանան և այնտեղ բնակվել: Այսինքն ես կես թուրք-կես արաբ եմ, բայց ես ինձ թուրք եմ զգում: Թուրքիայում չեմ ապրել, բայց ինձ Մոսկվայում Ռուսաստանի Թարքան են կոչում: Նայող մարդը հասկանում է ով ենք, ինչ ենք: Այսինքն մարդու դեմքից, գլխից հայտնի է, թե նա ով է, խոսելուց երևում է»:Հարցզրույցի ժամանակ Ռուսոն նաև հպարտանում է, որ ինքն ադրբեջաներեն էլ է հասկանում և այս ամեն մեջ՝ գեթ մեկ անգամ չի հիշատակում մեր՝ հայերիս մասին. ուրանում է, որ ինքը հայ է, չի՛ նշում, որ ծնվել է Հալեպում, չի՛ նշում, որ արմատներով հայ է, որ նախնիները գաղթել են Հալեպ՝ հենց թուրքերի պատճառով: (Տարիներ անց Ռուսոն հպարտացավ՝ հայ լինելու համար) Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում (հայերեն ենթագրով):Զարմանալի է, այս ամենից հետո՝ ինչո՞ւ է գալիս Հայաստան, ինչո՞ւ է հայերեն երգում, գուցե՞ ապաշխարհել է… Հատված Թուրքիայի մենահամերգից և նոր հայալեզու տեսահոլովակից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.