Վիկ Դարչինյան. մեկնում եմ Արցախ` քաջալերելու մեր զինվորներին և ասելու, որ պինդ մնան (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ: Պարո´ն Դարչինյան, հայտարարել եք, որ մի քանի օրից մեկնելու եք Արցախ: Ո՞րն է Ձեր այցի նպատակը: - Մեկնում եմ Արցախ հանդիպելու մեր զինվորներին, քաջալերելու նրանց՝ ասելու, որ նրանք կռվում, պայքարում են մեր հայրենիքի համար և պետք է պինդ մնան: - Ապրիլյան սրացումների ժամանակ Դուք գտնվում էիք Հայաստանից դուրս: Ի՞նչ զգացողություններ ունեիք: Արդյո՞ք այդ ժամանակ նկատվում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ոգին: - Այո´, Ավստրալիայում այն ակնհայտ էր: Մենք բոլորս էլ փորձում էինք ինչով կարող էինք օգտակար լինել. ոմանք գումար էին հավաքում, ոմանք ինչ-որ բաներ էին ուղարկում: Իհարկե, բոլորս էլ գիտեինք, թե ինչ է կատարվում, որ ունենք զոհեր: Ես ինքս չէի կարող չգալ և տեղում չտեսնել, թե ինչ է կատարվում: Իհարկե, ես դիպուկահար չեմ, չեմ կարողանում կրակել և այս առումով զինվորներին օգնել չեմ կարող, բայց ուզում էի անպայման լինել զինվորների կողքին, քաջալերել նրանց, ասել, որ զգույշ լինեն, որ փամփուշտներից գլուխները ցածր պահեն: Բառեր չեմ գտնում ասելու: Մենք շատ զոհ ենք տվել: Բոլորը երիտասարդ տղաներ… Ուզում եմ, որ ավելի զգույշ լինեն: - Մի առիթով Դուք նշել եք, որ պրոֆեսիոնալ ռինգում Ձեր գործունեությունը շուտով ավարտվելու է: Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել հետագայում: Երբևէ մտածե՞լ եք, որ եթե չլիներ սպորտը, ինչով կզբաղվեիք: - Մոտ 30 տարի է, ինչ զբաղվում եմ սպորտով ու երբևէ չեմ էլ մտածել, որ կարող էի մեկ ուրիշ բանով զբաղվել: Մտքովս երբևէ նման բան չի անցել: Ինչ վերաբերում է հետագա իմ գործունեությանը, ապա կշարունակեմ զբաղվել սպորտով և կօգնեմ մեր մարզիկներին կռվել և փող աշխատել, քանի որ սպորտի՝ հատկապես հենց բռնցքամարտի աշխարհում գրեթե բոլորին գիտեմ: Քանի որ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ բռնցքամարտ, պատրաստվում եմ ԱՄՆ-ում բացել բռնցքամարտի ակումբ, որտեղ կհավաքեմ ողջ աշխարհի հայ բռնցքամարտիկներին: - Մոտակա ժամանակներս կա՞ պլանավորված մենամարտ: - Այո´, հուլիսին կա պլանավորված մենամարտ, սակայն դեռ օրը հստակ չէ: Արցախ այցելելուց անմիջապես հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական աշխատանքները: http://armedia.am/arm/news/34337/vik-darchinyan-meknum-em-arcakh-qajalerelu-mer-zinvornerin-ev-aselu-or-pind-mnan-bacarik.html
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.