Թե ինչպիսին կարող էր լինել «Իսլամական պետության» ներկայացուցչի կատարումը «Եվրատեսիլ» երգի մրցույթում (տեսանյութ)

Մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016» երգի փառատոնի եզրափակիչ փուլի հետ կապված՝ իսրայելական «2-րդ ալիք» հեռուստաընկերության երգիծական հաղորդաշարներից մեկի ընթացքում ցուցադրվել է մի տեսահոլովակ, թե ինչպիսին կարող էր լինել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի կատարումը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, եթե վերջինին մասնակցության հնարավորություն ընձեռնվեր: Ենթադրյալ խումբը կրում է ABBU անվանումը՝ 1974 թ. նույն մրցույթը հաղթած շվեդական ABBA խմբի իսլամական միքս-տարբերակով: Իսկ «Բումզի բում, Բումզի բամ» անվանումը կրող ուրախ մոտիվներով երգի ներքո կատարողները պատմում են ոչ այնքան ուրախ երևույթների՝ ԻՊ-ի իրականացրած և իրականացնելիք ահաբեկչական գործողություների մասին՝ շեշտելով ինչպես վերջերս Եվրոպայում տեղի ունեցած բռնարարքների, այնպես էլ՝ նոր հարձակումների հնարավորությունը՝ «Այս գիշեր, մենք բոլորս միասին ենք, և պետք է պայթյուն հնչի, որտե՞ղ է օդանավակայանն, այստեղ, որտե՞ղ եք դուք թռչում, դեպի ոչ մի տե՞ղ»... Եվրոպայի պոտենցյալ լավագույն հիթի տեսահոլովակն ստորև՝
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.