Երևանում «Պալկովնիկի» ռեստորանի մոտ կին վարորդը հարբած ավտոմեքենաների ջարդ է արել և իրեն պահել լկտի ու սանձարձակ. Shamshyan.com

Այսօր` հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:00-ի սահամաններում Mercedes մակնիշի 34 PF 638 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում հանրությանը հայտնի “Պալկովնիկի” ռեստորանի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 մակնիշի 238 UՕ 64 համարանիշի, Opel մակնիշի 34 TԼ 642 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 29 UU 257 համարանիշի ավտոմեքենաներին, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր մեծ դժվարությամբ վթարի մեղավոր` Mercedes-ի կին վարորդին տեղափոխեցին բժշկական կենտրոն` սթափության աստիճանը պարզելու համար: Վերջինս գտնվում էր ոչ սթափ վիճակում, վթարի վայրում դրսևորում էր անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ և տալիս սեռական բնույթի հայհոյանքներ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.